Home » ՄԱՄՈՒԼ » Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ. «Ժամանակ»

Գագիկ Բեգլարյանը հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ. «Ժամանակ»

2-ej-khuzhanakratia-e1291997592233«Ժամանակ» թերթը գրում է. «Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը պաշտոնին հրաժեշտ տալուց հետո տևական ժամանակ արտերկրում էր: Վերջին օրերին երկար մտորելուց և Սերժ Սարգսյանի հետ քննարկումներից հետո Բեգլարյանը որոշել է մնալ ՀՀԿ-ում, պահպանել տեղը կուսակցության Գործադիր մարմնում և դեկտեմբերին Երևանի Կենտրոն համայնքում հիմնել նախընտրական շտաբ ՀՀԿ ցուցակով ռեյտինգային ընտրակարգով ԱԺ ընտրություններում մասնակցելու համար:

Գագիկ Բեգլարյանը հույս ունի, որ լավ ցուցանիշներ ապահովելու դեպքում՝ դեռևս կարող է համոզել Սերժ Սարգսյանին առաջադրվել ԱԺ ընտրություններից հետո կայանալիք ավագանու ընտրություններում, գլխավորել ՀՀԿ ցուցակը՝ դառնալով Երևանի քաղաքապետ։»:

Դիտվել է 445 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy