Home » ՄԱՄՈՒԼ » Բժշկական համալսարանը «տոկոսի տակ է». «Ժողովուրդ»

Բժշկական համալսարանը «տոկոսի տակ է». «Ժողովուրդ»

picture_18267«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ Երևանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը 2012-2015 թվականների ընթացքում «Արդշինինվեստբանկ», «էյչ-էս-Բի-Աի Բանկ Հայաստան» և «Արդշինբանկ» ՓԲԸ-ների հետ կնքել է 5 վարկային պայմանագիր։ Առաջին երեք վարկերը համալսարանին տրամադրվել են ընթացիկ ծախսերի իրականացման և շրջանառու միջոցների ձեռք բերման նպատակով, իսկ վերջին երկուսը՝ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների հետ կապված ծախսերի իրականացման համար։ Ուշագրավն այն է, որ ձևակերպված վարկերի մարումները դեռ չիրականացված՝ ներգրավվել են հաջորդ վարկերը, և կատարվել են նախորդ վարկերի տոկոսների մարումներ՝ ընդհանուր 1 մլն 421 հազար 600 ԱՄՆ դոլարի չափով: Ասել է թե՝ բժշկական համալսարանը «տոկոսի տակ է», վնասով աշխատող հիմնարկություն։ Ու այս վարկային պատմությունների հիմքը դրվել է ՀՀԿ-ական Դերենիկ Դումանյանի օրոք, որը բուռն շարունակություն է ունեցել ներկայիս ռեկտոր, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի պրոտեժե Միքայել Նարիմանյանի օրոք»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Դիտվել է 229 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy