Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Գագիկ Բեգլարյանն անհանգստացած է. նրա հարցով կարող են դիմել դատախազություն

Գագիկ Բեգլարյանն անհանգստացած է. նրա հարցով կարող են դիմել դատախազություն

GagikBeglaryanՎերջին շրջանում բազմաթիվ տեղեկություններ հայտնվեցին մամուլում այն մասին, որ Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը խնդիրներ ունի ՀՀԿ վերնախավի հետ:Ըստ տարածվող տեղեկությունների ՀՀԿ վերնախավից նրան դուրս թողնելու որոշում է կայացվել:

Պարզվում է, այս լուրերը բավական մեծ տագնապ են առաջացրել Գագիկ Բեգլարյանի մոտ: Նրա մտերիմները փորձում են կապ հաստատել տարբեր էլեկտրոնային լրատվամիջոցների հետ և հեռացնել բոլոր այն ոչ դրական լուրերը, որոնք գրվել են Գագիկ Բեգլարյանի մասին: Մեր տեղեկություններով նրանք որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ հեռակա կարգով նաև սպառնալիքներ են հնչեցրել: Մեր ունեցած տեղեկությունների համաձայն գործող էլեկտրոնային լրտվամիջոցներից մեկի խմբագիրը փաստեր է հավաքում, որպեսզի Գագիկ Բեգլարյանի հարցով դիմի դատախազություն:

Դիտվել է 1,395 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy