Home » ԺԱՄԱՆՑ » Բեգլարյանի ժամացույցն արժե ավելի քան 65 միլիոն

Բեգլարյանի ժամացույցն արժե ավելի քան 65 միլիոն

14937799_711381902370631_247203726_nԳաղտնիք չէ, որ Հայաստանում պետական պաշտոնյաները  օգտվում են աշխարհում ամենաթանկ ծառայություններից և օգտագործում են ամենաթանկ բրենդների ապրանքները: Politik.am-ը նախկինում ևս անդրադարձ է կատարել պետական պաշտոնյաների  գերթանկարժեք ձեռքի ժամացույցներին:

Պարզվում է Տրանսպորտի և կապի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանը ևս,  թանկարժեք ժամացույցների սիրահար է: Գագիկ Բեգլարյանի համացանցում տարածված լուսնկարներից մեկում տեսանելի է նրա ձեռքի ժամացույցը: Լուսանկարում պատկերված ժամացույցը  Breguet Classique Tourbillon Extra-Thin Automatic 5377 մոդելի է: Եվրոպայում ժամացույցի արժեքը տատանվում է 127 000-ից 140 000 եվրոի շրջանակում: Կան  մի քանի առանձնահատկություններ, որոնք փոխում են ժամացույցի արժեքը: Սահմանված գինը, եթե վերածենք դրամի, ապա կստացվի ավելի քան 65 միլիոն դրամ:

Հայաստանում, այս մոդելի ժամացույցի վաճառքով  զբաղվում է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանին պատկանող  Chronograph խանութ սրահը:

Դիտվել է 1,281 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy