Home » (Բացառիկ ձայնագրություն) «Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր»,- Սուրիկ Խաչատրյան

(Բացառիկ ձայնագրություն) «Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր»,- Սուրիկ Խաչատրյան

Souren-Khachatryan

 

Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը Երևանում է:  Հանրապետության հրապարակի «Մարիոթ» հյուրանոցի բացօթյա սրճարանում մարզպետը մի քանի հոգու հետ հարց էր քննարկում, ապա համաձայնեց պատասխանել մեր հարցին միայն այն դեպքում, եթե անջատենք տեսախցիկը: 168.am-ը հետաքրքրվեց, թե Սյունիքում իր առանձնատան մոտ տեղի ունեցած կրակոցները ինչպե՞ս պատահեցին: Ի պատասխան Սուրեն Խաչատրյանն ասաց. «Խնդրում եմ հայտարարությունը կարդացեք ու տեսեք, որ մարզպետի տան վրա եղել է զինված հարձակում: Իսկ եթե քո տան վրա զինված հարձակում լիներ, ի՞նչ կանեիր: Դու հայ աղջիկ ես, եթե քո տան վրա հարձակվեր մեկը ի՞նչ կանես` պետք է պաշտպանվես, չէ՞: Փաստը ցավալի է, շատ ցավալի, որովհետև զոհը երիտասարդ տղա է… դա շատ ցավալի բան է: Բայց ընդհանրապես կատարվածն էլ ավելի ցավալի է»: Ս. Խաչատրյանը, սակայն, մեր մյուս հարցերին չպատասխանեց, անպատասխան թողեց նաև այն հարցը, թե արդյոք ինքը շարունակելո՞ւ է պաշտոնավարել Սյունիքի մարզպետի պաշտոնում, թե՞ ոչ, նստեց մեքենան ու հեռացավ:

Դիտվել է 1,132 անգամ