Home » ՄԱՄՈՒԼ » Բարսեղ Բեգլարյանը գնել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող բանկը. «Փաստ»

Բարսեղ Բեգլարյանը գնել է Ռուբեն Հայրապետյանին պատկանող բանկը. «Փաստ»

armenian-football-federation-president-ruben-hayrapetyanՀայաստանի բանկային համակարգում նշանակալի իրադարձություն է տեղի ունեցել: «Փաստ»-ի տեղեկություններով՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Ռուբեն Հայրապետյանը վաճառել է իրեն պատկանող «Զարգացման հայկական բանկը»:

Բանկի վաճառքը կատարվել է «Արարատբանկի» հետ միավորման անվան տակ: Իրականում «Ֆլեշ» ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը, ով նաև «Արարատբանկի» սեփականատերն է, գնել և իր բանկին է միացրել Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Զարգացման հայկական բանկը»:

Դիտվել է 997 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy