Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

Բակո Սահակյանն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրել

E5B5B3D5-F993-4C17-B3CE-4B143457DA8E_cx5_cy6_cw93_w987_r1_s_r1Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր:

ԼՂ նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, համապատասխան զեկույցով հանդես է եկել Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:

Նախագահը մի շարք հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակաշինությունը և Պաշտպանության բանակի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են և կմնան մեր ամենակարևոր առաջադրանքներից մեկը:

Դիտվել է 94 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy