Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Արևելյան Հալեպն ազատագրվել է գրոհայիններից. Սիրիայում ռուսական կենտրոն

Արևելյան Հալեպն ազատագրվել է գրոհայիններից. Սիրիայում ռուսական կենտրոն

capture.thumbԱրևելյան Հալեպի տարածքը նոյեմբերի 29-ի կեսօրի դրությամբ ամբողջությամբ ազատագրվել է գրոհայիններից: Այդ մասին հայտնում է tvzvezda.ru-ն՝ վկայակոչելով Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնին:

«Ահաբեկիչներից ամբողջությամբ ազատագրվել է քաղաքի տարածքը, որտեղ ապրում է Հալեպի ավելի քան 90 հազար բնակիչ»,- նշել են ՌԴ պաշտպանության նախարարությունում: Ռազմական գերատեսչությունում ընդգծել են, որ գրոհայիններից ազատվել է ավելի քան 300 հազար բնակելի շենք:

Նշվում է, որ բոլոր մարդիկ ստանում են տաք սնունդ և անհրաժեշտություն դեպքում՝ բուժօգնություն:

Հաշտեցման ռուսական կենտրոնը Հալեպի խաղաղ բնակիչներին օգնություն տրամադրելու համար տասնյակ տոննա մթերք և դեղորայք է տրամադրել:

Հաղորդվում է նաև, որ վերջին օրվա ընթացքում ահաբեկիչների հսկողության տակ գտնվող քաղաքի թաղամասերից անվտանգ թաղամասեր են անցել և զենքը վայր դրել 507 գրոհային: Կենտրոնի տվյալներով՝ Սիրիայի նախագահի ավելի վաղ հայտարարված որոշման համաձայն՝ տեղի բնակիչներից 484 գրոհային անմիջապես համաներման է արժանացել:

Untitled-1 copy - Copy - Copy