Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արփինե Հովհաննիսյանի կողմից ներկայացված նախագիծը ուժի մեջ կմտնի 2017թ. հուլիսի 1-ից

Արփինե Հովհաննիսյանի կողմից ներկայացված նախագիծը ուժի մեջ կմտնի 2017թ. հուլիսի 1-ից

արփինյեեեԱյսօր տեղի ունեցած Կառավարության նիստին, կառավարությունը հավանություն տվեց ՀՀ Քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ որոշման նախագծին, որը վերաբերում է ապօրինի հարստացմանը:

Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հայտարարեց, որ հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող անձի՝ հաշվետու ժամանակահատվածում գույքի ավելացումը կամ պարտավորությունների նվազումը, որոնք էականորեն գերազանցում են նրա օրինական եկամուտները, և որը ողջամտորեն չի հիմնավորվում դրանցով, և եթե ապօրինի հարստացման համար հիմք հանդիսացող այլ հանցագործության հատկանիշները բացակայում են, պատժվում է ազատազրկմամբ:

Պատիժն է՝ երեքից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ:

Նախատեսվում է, որ օրենսդրական փոփոխությունն ուժի մեջ կմտնի 2017 թվականի հուլիսի 1-ից։

Դիտվել է 92 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy