Home » ՄԱՄՈՒԼ » Արտակ Շաբոյանը կարող է ազատվել աշխատանքից. «ՀԺ»

Արտակ Շաբոյանը կարող է ազատվել աշխատանքից. «ՀԺ»

ՀԷՑ-ին թանկարժեք ավտոմեքենաներ տրամադրող ընկերությունը Արտակ Շաբոյանի «բաջանաղինն» է«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է, որ քաղաքական շրջանակներում, մասնավորապես իշխող ՀՀԿ-ում տեղեկություններ կան, որ առաջիկայում պաշտոնանկ կարվեն նաև մի շարք առանցքային հանձնաժողովների նախագահներ և կուլիսային խոսակցությունների ժամանակ առաջինը նշվում է ՏՄՊՊՀ-ն:

«Ճիշտ է, այդ հանձնաժողովները համարվում են անկախ և կառավարությանը չեն ենթարկվում, բայց իրականում դրանք անմիջականորեն կրում են իշխանությունների ազդեցությունն ու կատարում են նրանց ցանկությունները:

Այդ առումով առաջին հերթին թիրախի տակ է Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը: Կառավարության՝ հավասար խաղի կանոններ սահմանելու նպատակներում բոլորովին չի տեղավորվում հատկապես Արտակ Շաբոյանը, որի կերպարը որևէ կերպ չի ասոցացվում ազատ մրցակցության հետ:

Եվ մեր աղբյուրների փոխանցմամբ հավասար մրցակցության հռչակումից հետո կառավարությանն այդ հանձնաժողովում դեմքերի փոփոխության հարց է դրել: Հատկապես որ Արտակ Շաբոյանն այդ պաշտոնը ստանձնելուց հետո բավականին հարստացել է և կարճ ժամանակ անց ռեստորան ու այլ բիզնես ձեռք բերել»

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Untitled-1 copy - Copy - Copy