Home » ՄԱՄՈՒԼ » Արմեն Իսրայելյանին և Էդուարդ Նշանյանին սպանել է դիպուկահարը. «Հրապարակ»

Արմեն Իսրայելյանին և Էդուարդ Նշանյանին սպանել է դիպուկահարը. «Հրապարակ»

N1mCZtfxPbԿիրակի օրը Մոսկվայում սպանվել են երկու հայ՝ Մալաթիա թաղամասի բնակիչներ Արմեն Իսրայելյանը՝ «Ձուկ» կամ «Ձկնկուլ» մականունով, և նույն թաղի բնակիչ Էդուարդ Նշանյանը, որի մականունը «Ճուտ» էր։ Այս սպանությունն անմիջապես դարձավ օրվա թոփ-իրադարձությունը, քանի որ սպանվածներից մեկը՝ Արմեն Իսրայելյանը, ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ հին հաշիվներ ուներ և հունիսին նույնիսկ հարցազրույցներ էր տվել թերթերին, մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թերթի օգնությանն էր դիմել և հայտնել, որ պատգամավորն ունեզրկել է իրեն, խլել ողջ բիզնեսը, առևանգել է իրեն և մի քանի օր պահել պահեստներից մեկում։

«Հրապարակ»-ի տեղեկություններով, սպանությունը կատարել է դիպուկահարը։ Երկու սպանվածներն էլ գլխի շրջանում հրազենային վնասվածքներ ունեն։ Սա նշանակում է, որ կրակողը պրոֆեսիոնալ է եղել և գործը սառնասրտորեն է կատարել։

Դիտվել է 803 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy