Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ուսումնասիրելու ենք բոլոր գեներալների Rolls-Royce-երը, դղյակները

Ուսումնասիրելու ենք բոլոր գեներալների Rolls-Royce-երը, դղյակները

Naira-Zohrabyan«Պատերազմող երկիր ենք, ազգային տուրք պետք է լինի, դա մեր բոլորիս բարոյական պարտքն է, բայց պետք է մշակվի այնպիսի մեխանիզմ, որի հանդեպ մեր քաղաքացին կունենա վստահություն, այդ գումարը հասնելու է տեղ, բարոյապես մենք իրավունք չունենք դեմ քվեարկելու այդ նախագծին, բայց վստահություն ունենալ, որ գումարը տեղ է հասնելու  ես անձանբ չունեմ» Politik.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանը

 «Ես կարծում եմ հոգաբարձուների խորհուրդը պետք է վերանայվի, կառավարության որևէ ներկայացուցիչ չպետք է ներգրավված լինի, և ես իմ ելույթում ասել եմ, ես մտածում էի ինչ մտավորական  մենք կարող ենք ներգրավվել, որ վստահություն լինի, այն դեպքում երբ մեր երկրում չվարկաբեկված մտավորական գրեթե չեն թողել, բոլորին փչացրել են, բոլորին գնել են, այնպես, որ պետք է լրջորեն մտածեն, թե ովքեր պետք է լինեն այդ խորհրդում, որ վստահության գործակիցը քաղաքացու մոտ ,հիմնադրամի հանդեպ մեծ լինի»

 Տիկին Զոհրաբյանը նաև նշեց, որ այսօրվա ԱԺ նիստին հանդես է գալու առաջարկով` ստեղծել հանձնաժողով, որը  հետաքննող լրագրողների և  ԱԺ այն խմբակցությունների հետ , ովքեր ցանկանում  են հետամուտ լինել և պատժել զինվորի հաց գողացողին,  զբաղվել  այս տարիների և այսօր բանակում կատարված թալանի և կոռուպցիայի խնդիրների բացահայտմամբ.«hատ հատ ուսումնասիրելու ենք բոլոր գեներալների Rolls-Royce-երը, դղյակները, ՊՆ ոլորտի բոլոր պաշտոնյաների Հայաստանի և արտերկրի հսկայական ունեցվածքները, ամեն ինչ պետք է բացահայտվի և բոլորը պետք է կրեն քրեական պատասխանատվություն, եթե իրենց հարստացումը բանակի հաշվին  և անօրինական է»:

Դիտվել է 6,568 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy