Home » ՔՈ ԽՈՍՔԸ » Արդյո՞ք «ների’ր, որ ներվես» պատվիրանը գործում է անմեղսունակների պարագայում

Արդյո՞ք «ների’ր, որ ներվես» պատվիրանը գործում է անմեղսունակների պարագայում

collageՈրքան ավելի են ակտիվանում խոսակցություններն առ այն, որ Գագիկ Ծառուկյանը վերադառնում է քաղաքական դաշտ, այնքան ավելի էքստենսիվ կերպով ավելանում են այդ հանգամանքից վախվորածների մեղայական հայտարարությունները: Փետրվարյան հայտնի իրադարձությունների ժամանակ, երես առած մանկիկների մի խումբ կար, ովքեր ճիշտ չգնահատելով իրավիճակը և գերագնահատելով սեփական ներուժն ու հնարավորությունները, իրենց ձևակերպումներ էին թույլ տվել, ինչի համար հետագայում պետք է վիզ ծռեին: Քաղաքական իմպոտենտությունը լավագույնս մարմնավորած, տևական ժամանակ քաղաքական դիակի կերպարում հայտնված Արմեն Աշոտյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանակ պատասխանելով այն հարցին, արդյո՞ք փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո իր ասածները Ծառուկյանի մասին ուժի մեջ է, պատասխանեց. «Քանի դեռ Գագիկ Ծառուկյանը, ըստ իս, չի հայտարարել իր վերջնական որոշման մասին վերադառնալ հանրային քաղաքականություն, իր բոլոր մտորումները իր ներքին գործն է: Ես առաջարկում եմ չխառնվել Գագիկ Ծառուկյանի ներքին գործերին: Ինչ վերաբերում է ներել-չներելու մասին հայտարարությանը, դա քրիստոնեական է, քրիստոնեական բարոյագիտությունն ավելի հեռու է գնացել անգամ այս պատվիրանների մեջ՝ ձեւակերպելով՝ ների’ր, որ ներվես»:
Դասական «կռուտիտ»-ի փորձը՝ հարցից խուսափելու համար էլ ավելի զավեշտալի իրավիճակում գցեց Աշոտյանին, ըստ այդմ էլ լրագրողի հարցին պատասխանելու փոխարեն նախկին սափրագլուխ նախարարը փորձեց ստեղծված իրավիճակից օգուտ քաղել և ներողամտություն հայցել: Սա ոչ այլ ինչ է, քան այն, որ Աշոտյանը ոչ միայն հասկացել է իր արկածախնդրության հետևանքով ի հայտ եկած արհավիրքը, այլև սեփական կաշվի վրա է զգացել դրա դառը պտուղները: Նման ոչ տղամարդկային պահվածքի պատճառը առավել տեսանելի է հենց այս ֆոնին, որը ստեղծվել է Գագիկ Ծառուկյանի քաղաքական դաշտ վերադառնալուն զուգընթաց:
Հ.Գ. Այո քրիստոնեական բարոյագիտությունը ենթադրում է «ների’ր, որ ներվես» պատվիրանը, բայց արդյո՞ք դա գործում է անմեղսունակների պարագայում:

Հեղինակ՝  Սարգիս Հարությունյան

Դիտվել է 102 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy