Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արգամ Աբրահամյանը մեծ շանսեր ունի

Արգամ Աբրահամյանը մեծ շանսեր ունի

Ինքս-եմ-լինելու-իմ-քննադատը.-Արգամ-ԱբրահամյանՕրերս Արարատի ՀՀԿ-ի կառույցի նախագահ է վերընտրվել ՀՀԿ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ով, ինչպես հայտնի է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ազգականն է: Կարինե Պողոսյանն Արարատի կառույցի ղեկավար է ընտրվել առանց մրցակցի ու միաձայն:

Հարցին, թե տեղեկություն կա, որ Արգամ Աբրահամյանը, ով Արտաշատի քաղաքապետն ու Հովիկ Աբրահամյանի տղան է, պատրաստվում է Արարատից պատգամավոր դառնալ, Պողոսյանն ասաց. «Շատ կողջունեմ, բայց նման ինֆորմացիայի ես չեմ տիրապետում: Չունենք նման հստակ որոշում»:

«Եթե Արգամ Աբրահամյանը որոշի առաջադրվել, ինքը կզիջի՞ ռեյտինգայինում իր տեղը նրան». այս հարցին ի պատասխան Կարինե Պողոսյանն ասաց. «Իհարկե, սիրով կզիջեմ»:

Արգամ Աբրահամյանը Արարատի մարզում իսկապես մեծ շանսեր ունի: Նրա շուրջ են համախմբված մարզի երիտասարդները, որոնք էլ կարևոր դեր են կատարելու առաջիկա ընտրություններում: Արարատի մարզում չկա որևէ այլ ազդեցիկ շրջանակ, որը կարող է մրցել նրա հետ:

Դիտվել է 1,544 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy