Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » «Արա Շմայիսն ա էս հարցը լուծի»

«Արա Շմայիսն ա էս հարցը լուծի»

06BEC627-8C7E-4CC8-BDDD-D225CFD9900D_mw1024_mh1024_sՀՀ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը, նույն ինքը Շմայսը երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարել ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրին: Մի կողմ թողնելով Առաքել Մովսիսյանի տնտեսագիտական վերլուծությունները անդրադարձ կատարենք նրա ամենաաղմկահարույց հայտարարությանը:

Պարզվում է նա պատրաստվում է աջակցել կառավարությանը և նաև նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանին: Իսկ աջակցությունը շատ պարզ է լինելու՝  նա այլևս չի զանգի վարչապետին և չի ասի «Արա Շմայիսն  ա էս հարցը լուծի»:

Փաստորեն  Առաքել Մովսիսյանը շատ հստակ բացել է իշխանական համակարգում տիրող հարաբերությունների ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Նա ցույց է տվել, թե մինչ այս ինչպես են լուծվել հարցերը իշխանական համակարգում:

Դիտվել է 551 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy