Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Արա Աբրահամյանը փոշմանել է. նա խնդիրներ ունի

Արա Աբրահամյանը փոշմանել է. նա խնդիրներ ունի

Սերժ Սարգսյան Արա ԱբրահամյանՌուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի նիստերի դահլիճում հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իր ստեղծած «Ազգային միասնություն» շարջումը լուրջ աշխատանքներ է կատարել, իսկ վերջերս տեղի ունեցած տնտեսական ֆորումը շատ արդյունավետ է եղել, իսկ 2017 թվականի հոկտեմբերին նույնպես տնտեսական ֆորում են նախատեսել: «Ես հավատում եմ, որ այս տնտեսական շարժումը մեծ սոցիալականա ռազմավարություն ունի: Մեկ ամիս է անցել մեր առաջին քայլից: Սա համարում եմ առաջնահերթ, կարեւոր, ապագայի  խնդիրներից մեկը»,- ընդգծեց Արա Աբրահամյանն ու սկսեց մանրամասն խոսել ռուսաստանի հայերի միության գործունեության մասին:

«Ես ճիշտն ասած, անցյալ անգամ ասեցի, որ ես ուզում էի եւ պատրաստվում էի մասնակցել խորհրդարանական ընտրություներին, բայց խնդիրներ առաջացան: Ես զգացի, որ ունեմ հնարավորություներ օգնել երկրին, զարգացնել, որ ամեն մարդ իր վրա զգար տեսանելի փոփոխությունները: Ես պատրաստում էի մասնակցել, խնդիրներ առաջացան, ես երկար բացակաեցի՝ մոտ 7 ամիս, հիմա էլ կան մի քիչ անձնական խնդիրներ, էտապներ կան, որ ես պետք է ներկա չլինեմ, այստեղ չլինեմ: Ես հիմա մեկնելու եմ, պետք է վերադառանամ մարտի կեսերին: Ես որոշում եմ կայացրել չմասնակցել ընտրություններին»,- հայտարարեց Արա Աբրհամյանը:

Դիտվել է 756 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy