Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ավելի քան 900 միլիոն, 9 բնակարան և մեքենաներ. Վիետնամում Հայաստանի դեսպանի կարողությունը

Ավելի քան 900 միլիոն, 9 բնակարան և մեքենաներ. Վիետնամում Հայաստանի դեսպանի կարողությունը

news_1436342297_464.Ambassador_Vardanyan_presented_her_credentials_to_the_President_of_Vietnam_27.08.2013Այն որ Հայաստանի դիվանագիտական կորպուսը բավական տխուր վիճակում է գտնվում, որևէ մեկի համար գաղտնիք չէ:  Որևէ երկրում Հայաստանի դեսպան կարող է դառնալ մարդ, ով տվյալ երկրում ունի բիզնես հետաքրքրություններ: Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռաիսա Վարդանյանը նույնպես նման դեսպանների թվին է պատկանում: Նա տարիներ առաջ աշխատել է ՌԴ միգրացիոն ծառայությունում: Եղել է նաև ՌԴ-ում Հայաստանի դեսպանի ռեֆերենտ:

Նա ՌԴ-ում աշխատելու տարիներին կարողացել է բիզնես կապեր հաստատել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում: Հիմա նա արդեն հաջողակ գործարար է: Վիետնամում բիզնես ոլորտում նրա հաջողությունները տեսնելով նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թվականին նրան նշանակում է Վիետնամում  Հայաստանի դեսպան: Նշանակումից հետո էլ տիկին Վարդանյանը շարունակում է իր հիմնական մտահոգությունը համարել իր բիզնեսները:

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով դեսպանի ներկայացրած հայտարարգրի համաձայն նա բավական մեծ կարողության տեր է:

Դեսպան նշանակվելուց հետո Ռաիսա Վարդանյանը, որպես գույք հայտարարգրել է հինգ բնակարան, երկու ավտոտնակ, MERCEDES-BENZ C 180 և VOLKSWAGEN EOS 2.0 մակնիշի ավտոմեքենաներ:

Դրամական միջոցներ դեսպանը հայտարարգրել է՝ 221 միլիոն դրամ, 1 354 500 ԱՄՆ դոլար, 769 հազար եվրո: Նա նաև հայտարարգրել է 638 735 ՌԴ ռուբլու բաժնետոմսեր:

2014 թվականին դեսպանը գնել է երեք բնակարան համապատասխանաբար 34,800,000 դրամ, 40,800,000 դրամ, 40,800,000 դրամ:  Նույն տարում նա ստացել է 35 հազար ԱՄՆ դոլար աշխատավարձ և ավելի քան 35 միլիոն դրամի փոխառություն:

2015 թվականին նա 45,600,000 դրամով ձեռք է բերել անհատական բնակելի տուն և 3, 800, 000 դրամով հողամաս: Նույն տարում նա հանձնել է 1 400 000 ԱՄՆ դոլարի փոխառություն, ստացել ավելի քան 35 հազար դոլար աշխատավարձ և ավելի քան 34 միլիոն դրամ փոխառություն:

Untitled-1 copy - Copy - Copy