Home » ՄԱՄՈՒԼ » Աշոտյանի հաղորդումը կփակվի. «Փաստ»

Աշոտյանի հաղորդումը կփակվի. «Փաստ»

download-12«Փաստի» աղբյուրների տեղեկությամբ` նախատեսված է հունվարից փակել ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանի` Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Եռանկյունի» հեղինակային հաղորդումը:

Պատճառն այն է, որ հունվարից երկիրը թևակոխում է նախընտրական փուլ, իսկ նման դեպքում ԶԼՄ–ները, հատկապես` հեռուստաընկերությունները, ներքին ու արտաքին մոնիթորինգի են ենթարկվում:

Չնայած հաղորդումը հեղինակային է, ըստ մեր աղբյուրի, ՀՀԿ–ն չի ցանկանում, որ իր փոխնախագահի վարած հաղորդումը ազդի եթերային ցուցանիշների մոնիթորինգային արդյունքի վրա, և որոշվել է ժամանակավորապես փակել այն:

Աշոտյանը եթեր կվերադառնա ապրիլին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Untitled-1 copy - Copy - Copy