Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Այս պահին զոհեր եւ վիրավորներ չունենք. Դավիթ Բաբայան

Այս պահին զոհեր եւ վիրավորներ չունենք. Դավիթ Բաբայան

Դավիթ Բաբայան«Այս պահին զոհեր եւ վիրավորներ չունենք»,-«Ռադիոլուր»-ի ուղիղ եթերում ասել է ԼՂՀ մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով քիչ առաջ տարածված լուրը, որ Ադրբեջանի ԶՈՒ ինտենսիվ արկակոծում են Թալիշի եւ Յարըջմայի մարտական դիրքերը: «Այդ կերպ Ադրբեջանը փորձում է ինչ-որ կերպ վերականգնել իր ոտնահարված արժանապատվությունը: Կարծում եմ սա ոչ մի մարտավարական ու ռազմավարական բեկման չի բերելու», -ասել է Դավիթ Բաբայանը: «Շփման գծում իրականում որեւէ արտառոց բան չի կատարվում: Ճիշտ է Ադրբեջանը շարունակում է խախտել հրդադարի պահպանման ռեժիմը, բայց սա արտառոց երեւույթ չէ: Սա մեր առօրյան է, եւ մենք պիտի հասկանանք, որ արդեն քառորդ դար է, ինչ գործ ունենք նման ահաբեկիչների հետ»,-ասել է ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:

Untitled-1 copy - Copy - Copy