Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

Ամենօրյա աշխատանքներ` Երևանի արտաքին լուսավորության ցանցում

b1278e9625368ba675448b015e907e04bfdd5e72Երևանի քաղաքապետարանի «Երքաղլույս» ՓԲԸ-ից տեղեկացնում են, որ հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում նորերով է փոխարինվել փողոցներում ու բակերում առկա 268 վնասված լուսատու: Այգիների և խաղահրապարակների արտաքին լուսավորության ցանցերում առկա բոլոր թերությունները վերացվել են: Նախորդ շաբաթվա ընթացքում կառուցվել և արտաքին լուսավորության ցանցին է միացվել 1 նրբանցք, 1 փողոցի հատված և և 2 բակային տարածք: Ընթացքի մեջ են Արաբկիրի 41-րդ փողոցի, Մուշականի 7-րդ, 8-րդ, 11-րդ փողոցների, Նորք-Մարաշ վարչական շրջանում գտնվող համար 122 մանկապարտեզի հարակից այգու և Ալիխանյան փողոց 1,2,3,4,5 շենքերի բակերի արտաքին լուսավորության ցանցի կառուցման աշխատանքները: Հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 4-ն ընկած ժամանակահատվածում տարբեր ծառայություններից , վարչական շրջանների կոմունալ ծառայություններից և քաղաքացիներից ստացվել են 178 ահազանգեր` արտաքին լուսավորության ցանցում առկա տարբեր բնույթի վթարների վերաբերյալ: Դրանք հիմնականում առաջացել են առատ տեղումների հետևանքով: Վթարներից 26-ը վնասված հենասյուներ են, 152-ը՝մալուխագծեր: Նոյեմբերի 4-ի դրությամբ արդեն բոլոր վթարները վերացվել են: Առանձին դեպքերում ցերեկային ժամերին փողոցներում միացված լուսավորությունը պայմանավորված է ցանցում իրականացվող տեխնիկական աշխատանքներով: Մայրաքաղաքի արտաքին լուսավորության համակարգի անխափան աշխատանքն ապահովելու նպատակով իրականացվում են ամենօրյա աշխատանքներ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

Դիտվել է 160 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy