Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ամբողջ իրավապահ համակարգը պետք է պատասխան տա. Արայիկ Պապիկյան

Ամբողջ իրավապահ համակարգը պետք է պատասխան տա. Արայիկ Պապիկյան

sari taxollageԱյսօր «Հուլիսյան իրադարձություններին կալանավորված քաղաքացիների քրեական գործերը թեմայով» ասուլիսի ժամանակ  Հելսինկյան Ասոցիացիայի ներկայացուցիչ, փաստաբան Արայիկ Պապիկյանը խոսելով թեմայից նկատեց, որ Իրավապահ մարմինների կողմից կիրառվեց, բոլոր այն հնարավոր միջոցները, որոնք արգելված էին,«այդ օրերի ընթացքում մենք տեսանք որ բարեփոխումներ կոչվածը իրականում գոյություն չուներ`  բռնությունների ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ, անհամաչափ ուժի կիրառում», հավելելով որ իրավապահ մարմինների համակարգում լուրջ փոփոխություններ տեղի չունեցան «Բացահայտ զանգվածային բռնության փաստերը ունենալով` ընդամենը մեկ-երկու աշխատողի աշխատանքից ազատեցին, մինչդեռ ամբողջ իրավապահ համակարգը պետք է պատասխան տա կատարվածի համար, հատկապես բարձր ղեկավար պաշտոնյաները», միաժամանակ մեջբերելով,որ իր պաշտպանյալը մեղադրվում է 46 ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ, նաև ճանաչված է տուժող և այս մասով որևէ ընթացք չկա,- «այսինքն այն մասով երբ քաղաքացին ներգրավված է որպես մեղադրյալ այդ դեպքում վարույթները  արագ ավարվեցին, իսկ երբ քաղաքացին, լրագրողը կամ փաստաբանը եղել է տուժող որևէ մեկը պատասխանատվության չի կրել,  սա ցույց է տալիս, որ  նախաքննությունը տեղի է ունեցել առավելապես մեկ ուղղությամբ»:

  Բանախոսը անդրադառնալով այդ օրերին Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունը նշեց, որ« որոշ դեպքերում էր արդյունավետ նրանց կողմից կատարվող աշխատանքերը, բայց պետք է նկատել,որ հիմնականում նրանք արագ չէին ահազանգում , այսինքն գրասենյակը մեծ աշխատանք ունի կատարելու այդ ուղղությամբ»:

Untitled-1 copy - Copy - Copy