Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ամբողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները

Ամբողջ գիշեր շարունակվել են ձնամաքրման աշխատանքները

collageՄայրաքաղաքի բարձրադիր վարչական շրջաններում` Ավանում, Նոր Նորքում, Քանաքեռ-Զեյթունում, Արաբկիրում, Դավթաշենում, Նորք-Մարաշում և Նուբարաշենում ողջգիշերվաընթացքումշարունակվել են ձնամաքրման աշխատանքները: Գործընթացն իրականացվել է «Սանիթեք»ընկերության, վարչական շրջանների համապատասխան ծառայությունների մեքենասարքավորումներով ու մարդկանց ներգրավմամբ:

Այն հատվածներում, ուրփողոցներիմերկասառույցովպատվելուհնարավորվտանգնավելիմեծէեղել, աշխատանքներն ընթացել են տեխնիկական աղի ու ավազի խառնուրդի օգտագործմամբ:Ձնամաքրման աշխատանքների ընթացքին մինչև վաղ առավոտ տեղերում հետևել են վարչական շրջանների ղեկավարները, Երևանի քաղաքապետարանի օպերատիվ շտաբի և կոմունալ տնտեսության վարչության աշխատակիցները՝ պետերի գլխավորությամբ:

Արդյունքում` փողոցներն առավոտյան եղել են բաց և երթևեկելի:

Untitled-1 copy - Copy - Copy