Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Հասարակությանը տականք համարող պատգամավորը ունի ավելի քան 27.6 մլն

Հասարակությանը տականք համարող պատգամավորը ունի ավելի քան 27.6 մլն

f55c51781d4ea0_55c51781d52c7.thumb_Երեկ  ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը, անդրադարձավ ՊՆ կողմից օրերս մեծ աղմուկ հանած նախագծին, որը վերաբերվում էր  զինծառայողների համար մշակված ապահովագրավճարների նոր համակարգին, համաձայն որի, քաղաքացիների ամենամսյա աշխատավարձից 1000 դրամ կփոխանցվի այդ ֆոնդին:

 Նախագիծը  հակասական մեկնաբանությունների ալիք բարձրացրեց:

Գագիկ Մելիքյանը հանդես եկավ կոպիտ հայտարարությամբ ասելով, «Ֆեյսբուքյան գրառումները հասարակության կարծիքը չեն արտահայտում: Իրականում, պետք չէ հասարկության անունից խոսել, եթե այդ հասարակությունը 50 հոգի է: Պետք չէ մի քանի տականքների անունից գրված նման գրառումներին  պատասխան տալ»:

 Ստորև Ձեզ ենք ներկայացնում պաշտոնատար անձի հայտարարագիրը, ում  համար  ամսեկան 1000 դրամ պահումները հանուն այդ ֆոնդի հաստատ եկամուտներին անգամ լումաների վնաս չեն տա:

 Բարձրաստիճան պաշտոնատար անձի դրամական միջոցները հետևյալն են եղել 2015 թվականի դրությամբ` 10.000 եվրո, 8,000,000 ՀՀ դրամ, 30,000 ԱՄՆ դոլար: Եթե այս ամենը վերածենք դրամի՝ ստացվում է 27.6 մլն դրամ։

 1000 դրամի խնդիր չունեցող և 1000 դրամի խնդիր ունեցող հասարակության լայն զանգվածին տականք անվանող պաշտոնյայի  եկամուտը  հարկային տարում կազմում է 7,628,010, մինչդեռ օրվա հացի համար կռիվ տվող հասարակության լայն զանգվածը այսպիսի փողերի մասին չի էլ կարող երազել:

 

Դիտվել է 10,273 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy