Home » ՄԱՄՈՒԼ » ԱԻՆ նախարարը հանձնարարել է ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը

ԱԻՆ նախարարը հանձնարարել է ստուգել գազալցակայանների և բենզալցակայանների գործունեությունը

արմեն երիցյան1Արտակարգ իրավիճակների նախարարությունում այսօր կայացել է հերթական ամենշաբաթյա խորհրդակցությունը, որը վարել է նախարար Արմեն Երիցյանը:

Ըստ նախարարության կայքի, անդրադառնալով նոյեմբերի 12-ին Երևանի Հերացու փողոցի 2/5 հասցեում գտնվող բենզալցակայանում տեղի ունեցած պայթյունին՝ Երիցյանը պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության պետ Ա. Մկրտչյանին հանձնարարել է ստուգումներ անցկացնել Երևան քաղաքի բոլոր բենզալցակայաններում և գազալցակայաններում, խախտումներ հայտնաբերելու դեպքում՝ անմիջապես արձանագրություն կազմել տվյալ կայանի աշխատանքների դադարեցման վերաբերյալ: Սկսելով մայրաքաղաքից՝ ստուգումներ անցկացնել նաև մարզերում:

Ա. Մկրտչյանը նշել է, որ բենզա և գազալցակայանները տեսչության ուշադրության կենտրոնում են, փորձագետներն անմիջապես կանցնեն հանձնարարականի կատարմանը և հնարավորինս սեղմ ժամկետում կներկայացնեն տարված աշխատանքների արդյունքները:

Դիտվել է 120 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy