Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ազգաբնակչությունը շատ լավ բառ է. Գալուստ Սահակյան

Ազգաբնակչությունը շատ լավ բառ է. Գալուստ Սահակյան

Galust-Sahakyan2Ազգային ժողովն այսօր 95 կողմ, 1 ձեռնպահ և առանց դեմ ձայների հարաբերակցությամբ ընդունեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանի հեղինակած՝ «Էկոլոգիական կրթության մասին» օրինագիծը։

Մինչ այդ «Ժառանգություն» խմբակցությունից Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ ինքը կողմ է օրինագծին, բայց հորդորեց նախագծում զետեղված «ազգաբնակչություն»  բառը փոխարինել այլ բառով՝ նշելով, որ դա խորհրդային տարիներից մնացած տերմին է:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, սակայն, չհամաձայնեց՝ նշելով. ««Ազգաբնակչություն»-ը շատ լավ բառ է և որևէ սովետի կամ այլ պետության հետ կապելը հնարավոր չէ: Բայց եթե առաջարկում եք, գրավոր առաջարկեք, կփորձենք նորից նայել»:

Դիտվել է 88 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy