Home » ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ » Ադրբեջանի զինուժը Թալիշի ուղղությամբ կիրառել է հակատանկային ականանետ. ԼՂՀ ՊԲ

Ադրբեջանի զինուժը Թալիշի ուղղությամբ կիրառել է հակատանկային ականանետ. ԼՂՀ ՊԲ

թալիշՆոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է ավելի քան 40 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 670 կրակոց:

ԼՂՀ ՊԲ-ից հայտնում են, որ շփման գծի հյուսիսարևելյան (Թալիշ) ուղղությամբ ադրբեջանական զինուժը կիրառել է նաև ձեռքի հակատանկային նռնականետ (1 արկ):

ՊԲ առաջապահ զորամասերը լիակատար վերահսկողություն են պահպանում առաջնագծում և շարունակում վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը:
Untitled-1 copy - Copy - Copy