Home » Real Politik » Ադրբեջանը պատրաստվում է հարձակման

Ադրբեջանը պատրաստվում է հարձակման

2420998Հանգստյան օրերին ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 100 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2300 կրակոց: Շփման գծի հյուսիսային ուղղությամբ` չեզոք գոտում,  դիտարկվել են ականազերծում կատարող ադրբեջանական մի խումբ զինծառայողներ:

ԼՂՀ պաշտպանության բանակի այս հայտարարությունը իսկապես մտահոգիչ է: Ընդհանրապես մարտի դաշտը ականազերծվում է մարտական գործողություններ սկսելուց առաջ: Վերջին շրջանում սահմանին ադրբեջանական կողմը կրկին ակտիվացել է և հայկական կողմն արդեն իսկ ունի մի քանի զոհ:

Այս օրերին հաճախ են շրջանառվում տեղեկություններ, որ Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ հարձակման: Ադրբեջանի նախագահ Իհլամ Ալիևը շաբաթներ առաջ հայտարարեց, որ իրենց ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Այս ֆոնին հակառակորդի կողմից հարձակումը առավել հավանական է դառնում:

Untitled-1 copy - Copy - Copy