Home » ՄԻՋԱԶԳԱՅԻՆ » Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

Ադրբեջանը լայնամասշտաբ զորավարժություններ է սկսել

186630_srcԱդրբեջանական APA գործակալությունը, հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը, հաղորդում է, որ Ադրբեջանի զինված ուժերի լայնամասշտաբ զորավարժությունների շրջանակում զորամիավորումների ռազմական տեխնիկան ու ստորաբաժանումները, անձնակազմը տեղափոխվել են օպերատիվ նշանակության շրջաններ։

Նշվում է, որ նպատակը հրետանային միավորումների ու բանակային զորամիավորումների պրոֆեսիոնալիզմի մակարդակի բարձրացումն է։

Հաղորդվում է, որ բժշկական ստորաբաժանումները դաշտային պայմաններում պատրաստ են կատարել իրենց առաջ դրված խնդիրները։

Դիտվել է 412 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy