Home » Real Politik » Հովիկ Աբրահամյանը կվերադառնա. ՀՀԿ պահանջը

Հովիկ Աբրահամյանը կվերադառնա. ՀՀԿ պահանջը

Հովիկ ԱբրահամյանԿարճ ժամանակ է ինչ, Կարեն Կարապետյանը ղեկավարում է կառավարությունը, բայց արդեն իսկ հասցրել է նեղացնել շատ հնաբնակ ՀՀԿ-ականների: Բոլորի համար  հասկանալի է, որ Կարապետյանի նշանակումը արվել է, որպեսզի ընտրություններից առաջ հանրությանը ցույց տան, թե իշխանությունները գնում են փոփոխությունների և այդ կերպ անհրաժեշտ ձայներ հավաքեն:

Այս ամենը նախապատրաստելիս իշխանությունները հաշվի չեն առել մեկ բան, որ Հայաստանում միայն գովազդով ձայներ հավաքել անհնար է: Լավագույն օրինակը Գյումրում և Վանաձորում ՀՀԿ-ի արձանագրած տոկոսներն են: Հիմա արդեն հասկանալի է, որ ՀՀԿ-ն կպարտվի, եթե իհարկե ընտրություններից առաջ չփորձի փոխել մարտավարությունը:

Այս ամենը հաշվի առնելով ՀՀԿ-ն փորձում է փոխել իրավիճակը: Իշխանությունները հասկանում են, որ ընտրություններից առաջ ՀՀԿ-ի ընտրական շտաբում պետք է լինի մի այնպիսի գործիչ, որը կկարողանա համախմբել բոլոր հնաբնակներին: Այդպիսի մեկը կարող է լինել միայն Հովիկ Աբրահամյանը: Նախորդ ընտրությունների ժամանակ նա կարողացել է համախմբել ամենատարբեր շահերը ունեցող ՀՀԿ-ականների և հիմա նրա դերը նորից անփոխարինելի է դարձել ՀՀԿ-ում:

Դիտվել է 2,308 անգամ
Untitled-1 copy - Copy - Copy