Աբխազիայով և Հրվ. Օսիայով անցնող ճանապարհները բացելու հարցում ՌԴ-ն ու Վրաստանը համաձայնության են եկել. Լարսը կարող է այլընտրանք ունենալ

Ռուսական ԶԼՄ-ները նոր տեղեկություններ են տարածել Հարավային Օսիայում և Աբխազիայում մաքսային անցակետեր բացելու և տարանցման հնարավորություն ստեղծելու  մասին: Ըստ լուրերի՝ Ռուսաստանի և Վրաստանի իշխանությունները համաձայնության են եկել 2011 թվականին ստորագրված համաձայնագիրն ուժի մեջ մտցնելու և դրա հիման վրա Հարավային Օսիայում և Աբխազիայում մաքսային անցակետեր բացելու և տարանցման հնարավորություն ստեղծելու հարցում։

Խոսքը շվեյցարական ընկերության միջոցով այդ վիճելի տարածքներում մաքսային անցում ապահովելու մասին է, ինչի բացակայության պայմաններում այդ ճանապարհները պարզապես փակ էին մնում (և փակ են) մինչև հիմա։ Վրաստանի վարչապետի՝ այս բանակցություններում հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի խոսքով՝ շատ ժամանակ է անհրաժեշտ եղել, պատճառն էլ ծրագրի շատ անսովոր լինելն է.«Դրա նախադեպը որևէ տեղ չկա, և այդ ամենը իրականացվում է առաջին անգամ»

Ռուսական կողմից բանակցող, ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինն էլ տեղեկացրել է, որ այժմ կողմերը պետք է համաձայնության հասնեն այս ամենը կյանքի կոչելու հարցում։

Այս ճանապարհները, հիշեցնենք, շատ կարևոր են Հայաստանի համար, քանի որ դրանցով այլընտրանք է ստեղծվելու Վերին Լարսով անցնող ու հաճախ ձյան պատճառով փակվող, հերթերին չդիմացող միակ ճանապարհին։

Այս թեմայով