Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը

Ֆրեզնոյում պղծել են Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանըՀուլիսի 24-ին Ֆրեզնոյում վանդալային հարձակում է տեղի ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանի վրա, հայտնում է Civilnet.am-ը՝ Fresnobee.com կայքին հղումով: Պոկել են հուշարձանի հուշատախտակներից մեկը: Երեք ամիս առաջ բացված հուշարձանը հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից:

Ֆրեզնոյում Հայաստանի պատվո հյուպատոս Պերճ Աբգարյանն ասել է, որ աշխատելու է Ֆրեզնոյի նահանգային ղեկավարության և ոստիկանության հետ բացահայտելու վանդալիզմի հեղինակներին: Աբգարյանն ասել է, որ «սա ատելության հողի վրա հանցագործություն է, այն պետք է շատ լուրջ ընդունել ու չհանդուրժել»:

Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանը բացվել էր ապրիլին՝ 100-րդ տարելիցի շրջանակում: «Հուշարձանը պատմական և խորհրդանշական կարևորություն ունի հայ համայնքի համար: Համայնքը պետք է քայլեր ձեռնարկի նման գործողությունների դեմ»,- ասել է Աբգարյանը:

 


Այս թեմայով