Ֆրանսուա Օլանդը խորը ափսոսանք է հայտնել ԼՂ–ում սահմանային միջադեպերի կապակցությամբ

օլանդՖրանսիայի Նախագահ Ֆրանսուա Օլանդը, անդրադառնալով այսօր ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերիշփման գոտում ադրբեջանական զինուժի ձեռնարկած հարձակողական գործողություններին, հայտարարել է որ «խորապես ափսոսում է Լեռնային Ղարաբաղում այդ լուրջ միջադեպերի» կապակցությամբ։
Ինչպես ասվում է Ելիսեյան պալատի տարածածհաղորդագրությունում Ֆրանսիայի նախագահը կողմերին կոչ է անում «առավելագույն զսպվածություն» ցուցաբերել, ինչպես նաև  «անհապաղ, համընդհանուր և տևական» ժամանակով հարգել զինադադարի ռեժիմը»:
Հաղորդագրությունում նաև նշվում է, որ Ֆրանսուա Օլանդը, ով Հայաստանի և Ադրեջանի նախագահներին ընդունել էր 2014-ին, վերահաստատել է իր հանձնառությունը ԼՂ հակամարտության խաղաղ և հնարավորինս արագ կարգավորմանը։

Դիտվել է 58 անգամ
 


Այս թեմայով