Ահաբեկչության սպառնալիքը գնալով ավելի լուրջ խնդիր է դառնում Ֆրանսիայի իշխանությունների համար, որոնք նոր ճանապարհներ են փնտրում այդ հարձակումներից երկիրը պաշտպանելու համար:
Ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում ներկայացվել է անօդաչուի միջոցով երկնքով թռչող ցանց, որը պետք է Ֆրանսիան պաշտպանի միջուկային ահաբեկչության վտանգից:
Ինչպես նշում է dailymail.co.uk-ը, ցանցն այնպես է ստեղծված, որ թույլ չի տալիս ռումբ կամ որևէ այլ պայթուցիկ նյութ պարունակող թռչող սարքի մոտենալ միջուկային օբյեկտներին:
Malou Tech Interceptor MP200 կոչվող անօդաչուն նման թռչող սարք որսալու դեպքում ցանցն անմիջապես գցում է դրա վրա ու, այդպիսով, վտանգը թակարդի մեջ պահում:
Նորույթի ցուցադրական թռիչքը կայացել է մայրաքաղաք Փարիզում: