Ֆրանսիայում վնասազերծվել է հայ կավատների հանցավոր խումբ

Անցյալ շաբաթ Ֆրանսիայում վնասազերծվել է հայ կավատների հանցավոր խումբ. hայտնում է Le Figaro-ն` ֆրանսիական ոստիկանությանը հղումով:

Բորդոյում, Նանտում, Նիսում, Պուատիեում և Փարիզում ձերբակալվել է 14 մարդ, որոնցից 8-ին արդեն մեղադրանք է առաջադրվել, և նրանք բանտում են:

Հանցավոր խմբում տղամարդիկ են: Նրանք, ըստ մեղադրանքի, թալանել են իրենց զոհերին, ուժ կիրառել նրանց նկատմամբ` պահանջելով իրենց բաժին հանել եկամուտից:

 


Այս թեմայով