Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Ֆրանսիայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը, այս մասին հայտնում է РИА Новости գործակալությունը:

Անցյալ շաբաթ Ֆրանսիայում անցել էր խորհրդարանական ընտրությունների առաջին փուլը, երկրի նախագահ Մակրոնի ու նրա դաշնակիցների օգտին քվերակել էր ֆրանսիացիների 32,3%-ը, հանրապետականներին հաջողվել էր հավաքել ձայների միայն 15,8%-ը, Մարին Լէ Պենի գլխավորած «Ազգային ճակատին» իրենց քվեն տվել էին քաղաքացիների 13,2%-ը, ձախակողմյաններին՝ 11,0%-ը, իսկ նախկին իշխանական սոցիալիստական կուսակցությանը ընդամենը 7,4%-ը:

Առաջին փուլում հաղթանակի համար թեկնածուներին անհրաժեշտ էր առնվազն 50% ձայն, որի շեմը ոչ ոքի հաղթահարել այդպես էլ չէր հաջողվել:

Դիտվել է 18 անգամ
 


Այս թեմայով