Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը

«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը». Հայկակ Արշամյան

Ֆրանսիայում մեկնարկել է ամենամյա հեռախոսամարաթոնը: Այն կշրաւոնակվի մինչև նոյեմբերի 18-ը: Ֆոնեթոն-2018-ին մասնակցելու է մեկնել Արցախի նախագահ Բակո Սահակյանը: Հեռախոսամարաթոնի մեկնարկը ազդարարելու համար Փարիզում է նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենը: Ֆոնեթոնին հավաքագրված գումարներն ուղղվելու են 2019-ին Հայաստանում և Արցախում իրականացվելիք ծրագրերին:

«Համահայկական ուժերով Հայաստանը կարող ենք դարձնել մեր երազանքների երկիրը»,– ֆրանսիական AYP ռադիոկայանի «Հայաստանն այսօր» հաղորդաշարի եթերում ասել է Հայկակ Արշամյանը:  Հիմնադրամի տնօրենը ֆրանսահայ ունկնդիրներին հայտնել է, որ շուտով կավարտվեն Հիմնադրամում անցկացվող ստուգումները: Ըստ նախնական տվյալների՝ Հիմնադրամի գումարների կորուստ չի եղել: «Հիմնադրամը շարունակում է  գործել թափանցիկ: Նվիրաբերված յուրաքանչյուր ցենտ ուղվելու է իր նպատակին», – շեշտել է Հիմնադրամի տնօրենը:

Ինչ վերաբերում է Համահայկական հիմնադրամի հետագա ծրագրերին՝ Հայկակ Արշամյանն ասել է, որ Հիմնադրամը չպետք է կենտրոնանա միայն բուն շինարարության վրա: «Իհարկեշատկարևոր է ենթակառուցվածքների զարգացումը: Սակայն, ես ցանկանում եմ, որ Հիմնադրամը նաևբովանդակային ծրագրեր իրականացնի: Մենք պետք է Հայաստանը դարձնենք միտք արտադրողերկիրՊետք է զարկ տանք Հիմնադրամի միջոցով ինովացիոն նոր բարձր տեխնոլոգիաներինմենք պետք է զարկ տանք երկրի մշակույթի ու արվեստների զարգացմանը: Նաև մենքՀայաստանը Հիմնադրամի միջոցով պետք է դարձնենք կանաչ էներգիայի երկիր», – նշել է Հայկակ Արշամյանը:

Հիմնադրամի գործադիր տնօրենը հույս է հայտնել, որ մոտ ապագայույմ Հայաստանը կարող է դառնալ յուրահատուկ ցանցապետություն աշխարհում: Դրա համար կա Սփյուռքը, անհարժեշտ է միայն ամրացնել  կապերը: «Մենք մի օր այն օրվան պետք է հասնենք, որ աշխարհում ասելովՀայաստան, հասկանան որակի բրենդԵս ուզում եմ՝ դա իրականություն դառնա Հիմնադրամի շնորհիվ, – ընդգծել է Հայկակ Արշամյանը, –  «այստեղ միայն գումարի խնդիրը չէկարևոր է Սփյուռքի ներգրավածությունը պետության կայացման գործումԻնձ համար կարևոր չէ՝ ինչքանգումար է նվիրաբերվումկարևոր է՝ քանի մարդ է մասնակցում համահայկական դրամահավաքին: Պետք է Սփյուռքի մեր հայրենակիցների մոտ մեծացնենք հայրենիքինկատամամբ սեփականության զգացումըև դա պետք է լինի շատ իրական ու գործնական»

Այս թեմայով