Ֆրանսիայում կփակվեն «արմատական» մզկիթները

UAEbuildings15Ֆրանսիայի իշխանությունները նոյեմբերի 13-ին մայրաքաղաք Փարիզում տեղի ունեցած արյունալի ահաբեկչությունների ֆոնին պատրաստվում են փակել բոլոր այն մզկիթները, որտեղ ակտիվ գործունեություն են ծավալում «արմատական» հայացքների տեր քարոզիչները։

 

Ինչպես նշում է gazeta.ru-ն, Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսի խոսքով՝ «անհրաժեշտ է փակել բոլոր այն մզկիթներն ու ասոցիացիաները, որոնք վնասում են Ֆրանսիայի Հանրապետության արժեքներին»։

 

«Անհրաժեշտ է արտաքսել բոլոր օտարերկրացիներին, ովքեր մեր արժեքների դեմ ուղղված «արմատական» նպատակներ ունեն»,-ասել է պաշտոնյան։

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով