Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերսկսվել են

Ֆրանսիայում բողոքի ակցիաները վերսկսվել են, մասնավորապես այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Բորդոն, Թուլուզը և Լիոնը: Այս մասին տեղեկացնում է «Korrespondent»-ը: Բողոքի զանգվածային ակցիաների պատճառը վառելիքի գնի աճն է: Ակցիայի մասնակիցները, որպես տարբերակող նշան, կրում են դեղին բաճկոններ: Նրանք իրենց մեքենաներով փակում են երթևեկելի հատվածները: Ցուցարարներն ասել են, որ կառավարության կողմից «ժեստ»-ի են սպասում իրավիճակը կարգավորելու համար:

«Հարկավոր է հանդիպում կազմակերպել կառավարության և «դեղին բաճկոնների» միջև: Մենք պաշտոնապես նման հանդիպում ենք խնդրում, նախագահ Մակրոնին խնդրում ենք լսել մեզ, որովհետև մենք մեծ բազմություն ենք և հանրային տարբեր շերտերից ենք: Մենք ցանկանում ենք, որ մեզ ընդունեն Ելիսեյան պալատում»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:

Հիշեցնենք, վառելիքի գների բարձրացման դեմ բողոքի ակցիաները սկսվել են նոյեմբերի 17-ին, դրանց մասնակցել է մոտ 300 հազար մարդ: Ֆրանսիայի ԱԳՆ տվյալներով` ակցիայի ընթացքում զոհվել է 1, տուժել՝ 400 մարդ:

Այս թեմայով