Ֆրանսիական Կալեում հրդեհել են փախստականների ճամբարը

default (1)Ֆրանսիայի Կալե քաղաքի մերձակայքում նոյեմբերի 14-ին գիշերը հրդեհել են փախստականների ճամբարը։ Այդ ճամբարում բնակվում էին մոտ 6 հազար ներգաղթյալներ, որոնք ժամանել էին Մերձավոր Արեւելքի երկրներից։ Զոհերի կամ տուժածների մասին տեղեկատվություն առայժմ չի ստացվել։

Ճամբարի հրդեհումը տեղի է ունեցել Փարիզի ահաբեկչություններից ժամեր անց։

Նշենք, որ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում ահաբեկչությունների շարք է գրանցվել յոթ տարբեր վայրերում։ Վերջին տվյալներով, զոհերի թիվն առնվազն 140 է, տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» խմբավորումը։ Ֆրանսիայում արտակարգ դրության ռեժիմ է մտցվել։

Դիտվել է 526 անգամ
 


Այս թեմայով