ՖՄԿ գագաթնաժողովի մասնակից պատվիրակությունների ղեկավարների դիմավորման արարողությունը՝ ուղիղ

Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունենում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գագաթնաժողովի բացման հանդիսավոր արարողությունը: Այս պահին գագաթնաժողովն ընդունող երկրի՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմավորում է պատվիրակությունների ղեկավարներին:

Նշենք, որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին մասնակցելու համար Երևան են ժամանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի ու Բելգիայի վարչապետներ Ջասթին Տրյուդոն ու Շարլ Միշելը, նաև բարձր մակարդակի պատվիրակություններ աշխարհի տասնյակ երկրներից:

Հիշեցնենք՝ հոկտեմբերի 11-12 –ին Երևանում կայանալիք գագաթնաժողովի թեման է՝«Ապրել միասին՝ հարգելով համերաշխությունը, մարդասիրական արժեքներն ու բազմազանությունը՝ իբրև խաղաղության և բարօրության հիմք ֆրանկոֆոն տարածաշրջանում»:

Այս թեմայով