Ֆինլանդիայում անհայտ անձը դանակահարել է անցորդներին. 2 մարդ զոհվել է, կան վիրավորներ

Ֆինլանդիայի ոստիկանությունը հայտարարել է, որ արևմտյան Տուրկու քաղաքում անհայտ անձի կողմից իրականացված դանակահարությունների հետևանքով երկու մարդ զոհվել է, առնվազն վեցը` վիրավորվել:

Առայժմ հայտնի չէ` արդյոք քաղաքի կենտրոնական Պուտորի հրապարակում տեղի ունեցած հարձակումը ահաբեկչության փորձ է, թե այլ դրդապատճառներ ունի:

Ոստիկանությունը կրակ է բացել կասկածյալի ուղղությամբ, վերջինս ձերբակալված է: Ֆինլանդիայի ողջ տարածքում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում:

 


Այս թեմայով