Ֆինանսների նախարարը 37 հազար դոլարով վերանորոգել է նախարարությունը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, որ Դավիթ Սարգսյանը Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար դառնալուց հետո ակտիվորեն ձեռնամուխ է եղել շենքի վերանորոգման աշխատանքներին: Ընդ որում, դա անում arm138258603167է ՀՀ պետական բյուջեի միջոցներով:

Ուշագրավը, սակայն, ՀՀ ֆինանսների նախարարի աշխատասենյակում արված վերանորոգումներն են: Թերթի տեղեկություններով՝ ապամոնտաժվել է նախարարի աշխատասենյակի հին զուգարանակոնքը, և տեղադրվել է նորը:

Ձեռքի հետ էլ նորացվել են երեսպատման սալիկները, որոնց կարերը մշակվել են: Ինչպես պարզվում է «Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերից, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարությունում վերանորոգման համար ծախսվել է մոտ 15 մլն դրամ՝ շուրջ 37 հազար ԱՄՆ դոլար:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում:

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Դիտվել է 176 անգամ
 


Այս թեմայով