Ֆիլիպիններում 158 բանտարկյալ է փախել բանտից

15857593_1196123973775573_306355193_o.thumbՉորեքշաբթի գիշեըը շուրջ 100 մահմեդական ապստամբներ գրոհել են Ֆիլիպինների բանտերից մեկը, ինչի հետևանքով 158 կալանավոր է փախել բանտից:

Ինչպես փոխանցում է Associated Press-ը, պաշտոնյաների խոսքով` սա երկրում տեղի ունեցած խոշորագույն փախուստն է: Հարձակումը, ենթադրաբար, իրականացրել են տեղի իսլամիստական կազմակերպության գրոհայինները: Գրոհի ժամանակ զոհվել է բանտի պահակներից մեկը, իսկ բանտարկյալներից մեկը վիրավորվել է:

Ներկա պահին բռնվել են փախուստի դիմած կալանավորներից երկուսը, որոնողական աշխատանքները շարունակվում են:

Դիտվել է 63 անգամ
 


Այս թեմայով