Ֆիլիպիններում նախագահ է ընտրվել հազարավոր հանցագործների սպանել խոստացած թեկնածուն

Rodrigo-Duterte_3515202bՖիլիպիններում կայացած նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, հաղթել է 71-ամյա թեկնածու Ռոդրիգո Դուտերտեն, ով քարոզարշավի ընթացքում բազմիցս սպառնացել է սպանել հազարավոր հանցագործների:
նչպես նշում է The Guardian-ը, ողջ քարոզարշավի ընթացքում Դուտերտեն, ով տարիներ շարունակ զբաղեցրել է երկրի խոշորագույն քաղաքներից մեկի` Դավաոյի քաղաքապետի պաշտոնը, խոստացել է ընտրվելու դեպքում Ֆիլիպիններում կարգ ու կանոն հաստատել, հաշվեհարդար տեսնել հազարավոր հանցագործների նկատմամբ ու վերացնել չքավորությունը:

Բրիտանական պարբերականը մանրամասնում է, որ քաղաքապետ եղած ժամանակ Դուտերտեն հաճախ է դիմել օրենքի սահմաններից դուրս պատժիչ միջոցների` հանցախմբերի ու թմրանյութի վաճառքով զբաղվողների դեմ պայքարում: Իսկ նրա հռետորաբանությունը շատ հաճախ համեմատում են ԱՄՆ-ի նախագահական մրցապայքարի մասնակից Դոնալդ Թրամփի սկանդալային ոճի հետ:

Դիտվել է 127 անգամ
 


Այս թեմայով