Ֆիասկո` Արա Աբրահամյանի համար

timthumb«Իրավունք» թերթը զրուցել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Համլետ Հարությունյանի հետ:
Ասուլիսի ժամանակ Արա Աբրահամյանը շեշտված խոսում էր Ռուսաստանի Դաշնության նախագահի անունից եւ ակնարկում իր՝ Վ. Պուտինի կողմից ուղարկված լինելու մասին: Որքանո՞վ եք իրատեսական համարում, որ ՌԴ-ն պատրաստվում է Հայաստանում որպես այլընտրանքային հենարան մի նոր քաղաքական ուժ ձեւավորել:
Արա Աբրահամյանն առաջին գործիչը չէ, որ հայտարարում է, թե վայելում է Մոսկվայի հովանավորությունը, բայց ինչքան այդպիսի մարդիկ են եղել, քաղաքական ֆիասկո են ապրել: Կուսակցություն ստեղծել, քաղաքական կյանքում ակտիվ պայքար մղել, չեմ կարծում, որ ինչ-որ մի այլ երկրի հովանավորությամբ կարող է որեւէ մեկը հաջողությունների հասնել: Այդ հայտարարությունն, ինձ թվում է, ավելի շատ վնաս կտա Արա Աբրահամյանին, քան օգուտ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 


Այս թեմայով