Ֆերիկի եզդիները դժգոհ չեն, որ Մանվել Գրիգորյանի եղբոր տղան իրենցից 300 հեկտար հող է խլել

Մամուլում տեղեկություն էր տարածվել , որ Արշալույս համայնքի բնակիչներին  միացել են նաև հարևան Ֆերիկ եզդիաբնակ գյուղի բնակիչները` բողոքելով,որ  Արշալույսի համայքնապետ  Զարզանդ Գրիգորյանը` Մանվել Գրիգորյանի եղբորորդին, յուրացրել է իրենց համայնքի 300 հա հողատարածքը։   Հիշեցնենք` արշալույսցիները պահանջում են համայնքապետի հրաժարականը, ում դեմ շուրջ 2 տասնյակի հասնող քրեական գործեր են հարուցված:

Ֆերիկի համայնքապետ Ռուստամ Հասանյանը վստահեցնում է, որ իրենք որևէ առնչություն չեն ունեցել Արշալույսի միջադեպին` ասելով, որ բնակիչները ոչ միայն չեն մասնակցել բողոքին, այլև չի եղել հողատարածքի պահանջ.«Մեր համայնքի հողերը` շուրջ 250 հա, օտարվել են նախկին համայնքապետի կողմից: Գնորդները եղել են Զարզանդ և Հրանտ Գրիգորյանները: Նախկին համայնքի ղեկավարը, իմանալով , որ համայնքը 100 տոկոս անասնապահությամբ է զբաղվում, օտարել է այդ հողերը, գործը  հիմա ընթացքի մեջ է: Հետևաբար որևէ պահանջ ունենալ չենք կարող: Սա ասում եմ ոչ միայն իմ, այլ ամբողջ համայնքի անունից»:

 

Այս թեմայով