Ֆեյսբուքում մարդիկ ավելի «դուխով» են ինքնահաստատվում

A smartphone user shows the Facebook application on his phone in Zenica, in this photo illustration«Ընկերներիցս մեկը ֆեյսբուքյան իր գրառմամբ ընդվզել էր՝ ինչու են մարդիկ վիրտուալ տարածքում իրար հասցեի զզվելի բաներ գրում, մի՞թե կարծում են, որ դրանով կարող են ստիպել ընդդիմախոսին «հանձնվել» և հրապարակավ ընդունել, որ նա սխալ էր: Իսկապես, համացանցի զարգացմանը զուգահեռ մարդիկ դարձել են ավելի «դուխով» և այլևս չեն վարանում ինքնահաստատվել՝ իրար ամենադաժան ձևով «քլնգելով»։ Կա նաև նոր մասնագիտություն՝ ֆեյսբուքյան և կայքային մեկնաբան, որի համար մարդիկ աշխատավարձ են ստանում:
Առաջ՝ 90-ականների առաջին կեսին, ամեն ինչ ավելի պարզ էր՝ «Երկիրը», «Ազատամարտը» [մինչև որ 94-ի վերջում ներկայիս խոշոր դեմոկրատներն այդ լրատվամիջոցները փակեցին], «Իրավունքը», «Գոլոս Արմենիին», «Այժմը» «քլնգում էին» իշխանություններին՝ գուցե ավելի խիստ, քան հիմա դա արվում է ֆեյսբուքում: Բայց այդ թերթերն ունեին խմբագիրներ, լրագրողներ՝ իրական, ոչ վիրտուալ մարդիկ, որոնք պատասխան էին տալիս իրենց խոսքի համար, իսկ տեղեկատվական միավորը հոդվածն էր, լուրը, ոչ թե «ստատուսը», մեկնաբանությունը, like-ը, share-ը կամ «սմայլիկը»: Հոդվածներն ընթերցողները կարդում էին, նաև կտրում էին, պահում էին թղթապանակների մեջ, նորից էին անդրադառնում: Հիմա մի թեմայով ֆեյսբուքյան գզվռտոցը 2-3 ժամից ավելի չի տևում, բայց շատ արագ մեկ այլ տեղում բռնկվում է մի նոր գզվռտոց: Կարևոր տարբերությունը նաև այն է, որ թղթային տարածքում լեզվին տիրապետելու, գրագիտության մակարդակն ավելի բարձր է, քան համացանցում»,–գրում է թերթը։

 

Մանրամասները՝ «Առավոտ»  օրաթերթի այսօրվա համարում։

 

 


Այս թեմայով