Ֆելիքս Ցոլակյանը հեռահար պլաններ ունի

«Իրավունք» թերթը գրում է. «Այն, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության նախկին պատգամավոր, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնակատար Ֆելիքս Ցոլակյանը հայտնվել է «Իմ քայլը» դաշինքի ցուցակում, պարզվում է՝ ամենեւին էլ օրենսդիր աշխատանքի վերադառնալու նպատակով չէ:

Քաղաքական կուլիսներում լուրեր են շրջանառվում, որ Ֆելիքս Ցոլակյանը մտադիր է վերադառնալ իր նախկին աշխատանքին՝ ԱԱԾ տնօրենի տեղակալ, ինչի մասին համաձայնության է եկել նոր իշխանությունների հետ:

Իսկ արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնին աչք ունի ԲՀԿ-ն՝ հուսալով, որ ընտրություններից հետո կմտնի խորհրդարան, «Իմ քայլի» հետ կոալիցիա կկազմի եւ կվերադարձնի իր նախարարական պորտֆելները:

Չէ որ «Իմ քայլը» եւ «Բարգավաճ Հայաստանը» արդեն իսկ քաղաքական ԶԱԳՍ են գնացել՝ նախապես միմյանց հետ հուշագիր ստորագրելով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս թեմայով