Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչը կոչ է անում անհապաղ ազատ արձակել ձերբակալվածներին

ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը հայաստանյան իրադարձությունների վերաբերյալ հայտարարություն է տարածել՝ նշելով.

«Խաղաղ, օրինական և ազատ հավաքներ անցկացնելու իրավունքը համընդհանուր իրավունք է բոլորի համար։ Եվրոպական Միությունը ակնկալում է, որ Հայաստանի իշխանությունները խորապես կհարգեն այդ իրավունքը և կկիրառեն օրենքը արդար ու հավասարապես՝ համապատասխան Հայաստանի կողմից որդեգրած պարտավորությունների, ինչպես նաև Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։ Բոլոր նրանք, ովքեր ձերբակալվել են հավաքներ անցկացնելու իրենց իրավունքներն իրացնելիս, անհապաղ պետք է ազատ արձակվեն։

Շատ կարևոր է, որ բոլոր շահագրգիռ կողմերը արտահայտեն զսպվածություն և գործեն համապատասխանաբար։

Անհրաժեշտ է երկխոսություն, որի կոչ արեց նախագահ Արմեն Սարգսյանը։

Անհանգստացնող է, որ այսօր Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան կարճ հանդիպումը չլուծել հետագա էսկալացիան»։

Այս թեմայով