Ֆարմանյանի քրոջը կալանավորելու որոշում է կայացվել և հետախուզում հայտարարվել

Օգոստոսի 8-ին Շիրակի պետական համալսարանի նախկին պրոռեկտոր, ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանի քրոջը՝ Անահիտ Ֆարմանյանին, կալանավորելու որոշում է կայացվել։ Նման որոշում է կայացրել Շիրակի ընդհանուր իրավասության դատարանը՝ բավարարելով քննչական կոմիտեի քննիչի միջնորդությունը։ 

 Նախկին պրոռեկտորի նկատմամբ նաև հետախուզում է հայտարարվել։ Այս մասին «Հետք»–ին հայտնել են քննչական կոմիտեից։ Ֆարմանյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափի խարդախություն կատարելու համար։ Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին դատախազությունը տեղեկացրեց, որ Շիրակի Միքայել Նալբանդյանի անվան պետական համալսարանում առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր և առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու, խարդախության դեպքեր են բացահայտվել, որոնց առթիվ հարուցվել է քրեական գործ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում :

Այս թեմայով